Կարծում ենք՝ խաղաղության պայմանագրին ուղղված՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը, տեղի կունենա բանակցությունների 3-րդ փուլ. Բայրամով

22

«Մենք հետևում ենք, թե ինչպես է ձգձգվում կոմունիկացիանի բացումը, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում է։ Խոսքը կոնկրետ վերաբերում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի սահմանների միջև տրանսպորտային երթուղու միջանցքին»,- Մոսկվայում տեղի ունեցող Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ, իր ելույթում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը հետևողականորեն հանդես է եկել՝ ի նպաստ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրների ինքնիշխան ու տարածքային ամբողջականության սկզբունքների ու նորմերի վրա։

«Մենք կարծում ենք, որ Ալմա-Աթիի՝ 1991 թվականի դեկլարացիան առաջընթացի համար լավ հիմք է։

Ելնելով այս տրամաբանությունից՝ Ադրբեջանը պատրաստել է 5 կետերից կազմված պայմանագիր և ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների 2 փուլ է անցել»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի 3-րդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին։

«Կարծում ենք, որ խաղաղության պայմանագրին ուղղված՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը, տեղի կունենա բանակցությունների 3-րդ փուլը»,-ասել է Բայրամովը։