Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպել հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ներկրված ապրանքն այսուհետև ավելի բարձր գնով է մաքսազերծվելու։ Երեկ ՊԵԿ նախագահն ԱԺ-ում հայտարարեց, որ ներկրվող հագուստը և կոշիկը պետք է մաքսազերծվեն ոչ թե կիլոգրամներով, այլ հատով։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները թանկ ապրանք գնելու հնարավորություն չունեն։
Իրավիճակը լարվել է, քանի որ ոստիկանները փորձել են ցուցարարներից մեկին բերման ենթարկել, բայց թիմակիցները կանխել են։