Անտարկտիդայի հիմնական բնակիչները՝ կայսերական պինգվինները, գրեթե դադարել են բազմանալ։ Այս մասին գրում է «Communications Earth & Environment» պարբերականը։
«Պինգվինների բազմացման շրջանը մարտ-ապրիլ ամիսներն են։ Այդ ժամանակ նրանք բազմանալու համար հարմար վայրեր են գտնում ու այն մասերի բաժանում։ Արդեն մայիս-հունիս ամիսներին ձվադրում են, դեկտեմբերին ստուգում՝ քանի ձագ են հանել»,- գրում է ամսագիրը։
2022 թվականին գիտնականները հետեւել են կայսերական պիգվինների բազմանալու գործընթացին՝ կենդանիների առանձնացրած հինգ հատվածներում։ Պարզվել է՝ 5-ից միայն մեկում են պինգվինները ձագ հանել։
Գիտնականների գնահատմամբ՝ չբազմանալու պատճառը հաստ շերտով սառցե տարածքների կրճատումն է, ինչի պատճառով պինգվինները չեն կարողանում հարմար վայրեր գտնել ու ձվադրել։
Ս․Վ․