Գրականագետ Սեյրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Ժամանակ առ ժամանակ մեզ ուզում են ներշնչել, թե պատրաստ չենք ընկալելու նորությունները։ Իբրև թե գրականության դպրոցական ծրագիրը պետք է արդիականացվի, համապատասխանի կյանքի ժամանակակից ռիթմերին։
Ամեն ինչ ճիշտ է, բայց տեսե՛ք, թե ինչ են անում գերժամանակակից Ամերիկայում։ Կալիֆորնիայի նահանգի Ալհամբրա քաղաքի Մարկ Կեպել ավագ դպրոցում գործում է ամերիկյան գրականության առանձին ծրագիր։ Դրա մեջ ընդգրկված են ԱՄՆ-ի ՄԻԱՅՆ ԴԱՍԱԿԱՆ հեղինակները՝ Նաթանիել Հոթորնը, Էդգար Պոն, Թենեսի Ուիլյամսը, Արթուր Միլլերը, Ուոլթ Ուիթմենը, Մարկ Տվենը, Էռնեստ Հեմինգուեյը և ուրիշներ։ Ծրագրում 21-րդ դարի ոչ մի հեղինակ չկա։ Ավագ դպրոցի ԴԱՍԵՐԻՆ կարդում և ուսումնասիրում են միայն ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ։
Ծրագրում չկա նաև արտասահմանյան որևէ հեղինակ։ Այլ երկրների, այսինքն՝ համաշխարհային գրականությունը ամերիկյան ավագ դպրոցում սովորում են մեկ ուրիշ ծրագրով, որը կներկայացնեմ առանձին»։