ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է․«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»։