Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանում ընդդիմություն չկա. նրանք քաղաքական դիակներ են, սնանկ. Ալեն Սիմոնյան

11/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանում ընդդիմություն չկա, Հայաստանի խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, բայց կան որոշակի անձինք, որոնք իրենց տեղերն են փնտրում այլ քաղաքական ուժերի շարքերում՝ ապագա Ազգային ժողովում հայտնվելու համար. նրանց ոչ ոք չի լսում, նրանք փողոցում յոթ հոգի անգամ չեն կարող հավաքել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ փողոցում իր լուսանկարի շուրջ ավելի շատ մարդիկ կհավաքվեն, քան խորհրդարանական ընդդիմության։

«Նրանք քաղաքական դիակներ են, սնանկ, և նրանք ասելիք չունեն, նրանք օրակարգ չունեն։ Եթե ձեր միակ օրակարգն այն է, որ ասեք, որ կառավարության օրակարգը օրակարգ չէ, ապա դա օրակարգ չէ։ Եթե մեր օրակարգը սխալ է, ապա ի՞նչ օրակարգ ունեն նրանք։ Հայաստանում խաղաղության օրակարգից բացի այլ օրակարգ չկա», – հավելել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ չորս տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի անգամ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չի ներկայացրել։

«Ե՞րբ եք տեսել, որ այսպես կոչված ընդդիմությունը պատրաստ լիներ պատասխանատվություն վերցնելու։ Սկզբում բերեցին Վազգեն Մանուկյանին, իսկ հետո Բագրատ Գալստանյանին, որն առհասարակ Կանադայի քաղաքացի է»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի համոզմամբ, սակայն, արտախորհրդարանական ընդդիմություն գոյություն ունի, և այդ ուժերի մեծ մասը առաջիկա ընտրությունների արդյունքներով կհայտնվի ԱԺ-ում։ «Խորհրդարանից դուրս կան կայացած ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ովքեր, հուսով եմ, կհայտնվեն խորհրդարանում և ԱԺ-ում վերջապես ընդդիմություն կլինի», – ասաց նա։

Սիմոնյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող քաղաքական ուժը իշխանության համար լուրջ մրցակից չէ։

 «Այնտեղ քաղաքական ուժ չկա։ Դա շոու է։ Կա հարուստ մարդ, որը հայտնվել է բանտում։ Փորձում են քաղաքական ապաստան գտնել խորհրդարանում, ինչպես դա տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում»,- եզրափակել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մայրիկներն են. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Նեպալում բանակցություններ են ընթանում ժամանակավոր առաջնորդ ընտրելու համար. առաջատար թեկնածուն նախկին գլխավոր դատավորն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Նեպալում բանակցություններ են ընթանում ժամանակավոր առաջնորդ ընտրելու համար. առաջատար թեկնածուն նախկին գլխավոր դատավորն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական