ՀՀ ԱԺ նիստն այսօր՝ նոյեմբերի 18-ին, սկսվեց առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։ Խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի նիստը:
ԱԺ նիստերի դահլիճում ներկա են միայն իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները: