Ռուսական «Առաջին ալիքի» խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ներխուժել է «Վրեմյա» հաղորդման տաղավար և ուղիղ եթերում պարզել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ:
Նա մի քանի անգամ վանկարկել է՝ «Դադարեցրե՛ք պատերազմը։ Ոչ պատերազմին»: Եթերում անմիջապես տեսանյութ է հայտնվել: Կինը բերման է ենթարկվել: Այսօր ավելի ավելի վաղ նա տեսաուղերձ էր հրապարակել՝ ռուսաստանցիներին կոչ անելով չվախենալ և փողոց դուրս գալ: