Խարկովի մերձակայքում ընկել է ռազմական Ан-26 ինքնաթիռը։
Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուչերը տեղեկացրել է, որ Խարկովի մարզում ինքնաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին նա գրել է իր Facebook-յան էջում:
Նրա խոսքերով՝ փրկվել է երկու մարդ, չորսի ճակատագիրը դեռ անհայտ է: