Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչատուր Սուքիասյանը, ցավոք, արցախցիների բարեկամը չէ. մի կամպանիա է, մի կուսակցություն, մի ապուշ գաղափար. Հասմիկ Միքայելյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

18/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի կամպանիա է, մի կուսակցություն է, մի ապուշ գաղափար է։ Իհարկե, Խաչատուր Սուքիասյանը, ցավոք, արցախցիների բարեկամը չէ։ Ավելին՝ իրենց խոսքերով ու գնահատականներով ժողովրդին են թշնամացնում։ Այս ամենը կոնկրետ ծրագիր է, , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով  ՔՊ-ական գործարար պատգամավորի երեկվա այն պնդմանը, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել:

«Մի քանի օր առաջ մի սխալ էլ ես եմ թույլ տվել. ֆեյսբուքում իմ լուսանկարն եմ տեղադրել, որն արված է Արցախի Թաղավարդ գյուղում, մոտ 200 հոգի հավանել են այդ նկարը։ Նկարի տակ գրել եմ՝ «Գյուղ Թաղավարդ, Ասկերանի շրջան»։ Նույն նկարը երկրորդ անգամ հրապարակելով՝ գրել եմ «Գյուղ Թաղավարդ, Մարտունու շրջան»։ Ես, չիմանալով, որ առաջին դեպքում սխալվել եմ՝ գրելով Ասկերանի շրջան, մյուս անգամ ճիշտ եմ գրել։ Ինձ դրա համար ոչ մեկ նկատողություն չի արել կամ պարզապես հարգել են, ոչինչ չեն ասել։ Միայն տղաս է զանգահարել, ասել՝ «Մամ, Թաղավարդը Մարտունու շրջանում է»։ Ես, իհարկե, ջնջել եմ այդ նկարը։

Հիմա այսքանը պատմելով՝ ուզում եմ ասել, որ մարդը կարող է սխալվել, տեխնիկական վրիպակ թույլ տալ՝ կապված հիշողության, հասակի հետ։ Կարող է նա (նկատի ունի Խաչատուր Սուքիասյանին՝ խմբ.) հիմար է, բայց հազիվ թե՝ անգրագետ, դրա համար էլ այն կարծիքին եմ, որ ուշադրությունը դրա վրա կենտրոնացնել, ուռճացնել, իրավիճակը սրել չարժե։ Միևնույն է՝ առանց այդ թեմայի պարզ է՝ ով ով է, ով ինչ է ուզում, ով ինչու է այդպես անում։ Ինձ թվում է՝ եթե նա այդքանն արել է (նկատի ունի ներողություն խնդրելը՝ խմբ.) էլի փառք Աստծո»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ավելի լուրջ թեմա է այն, ըստ շրջանառվող լուրերի՝ մոտ օրերս ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը կարող է փակվել։

«ԱՀ նախագահը, պատգամավորները պետք է մի տեղ նստեն, աշխատեն։ Եթե այդ շենքն իրենց վրա շատ է ազդում, թող մի ուրիշ տեղ տան, ոչ թե դուրս շպրտեն։ Առանց այն էլ մենք բոլորս… Ես այսօր ինչո՞ւ եմ եկել Մոսկվա։ Ութերորդ անգամ ես ու ամուսինս տեղահանվել ենք։ Հիմա էլ բնակարան ենք փնտրում՝ մեր 60 հազար դրամով։ Չենք կարողացել գտնել այն սենյակը, որը գոնե խոզանոց չի լինի, կկարողանանք ապրել։ Սա լավ կյանքից չէ։

Տղաս ասաց՝ գոնե ամռանը եկեք ինձ մոտ՝ Ռուսաստան, մի փոքր օգնեմ ձեզ, կապրեք ընկերոջս ամառանոցում։ Բայց երկու ամսից նորից հետ ենք վերադառնալու Հայաստան, թոռնիկիս հարսանիքն անենք՝ վերադառնալու ենք։ Էլի պետք է տուն փնտրենք։ Չգիտեմ՝ ինչ արժեք պետք է այդ տունն ունենա, որ մենք առանց պետության աջակցության կամ ընդամենը 40 հազար դրամով կարողանանք հաց, ջուր, տան վարձ հոգանք։ Այ սա է կարևոր։

Արցախցի ընտանիքներ կան՝ ոչ թոշակառու ունեն, որ թաշակ ստանա, մի կերպ ապրեն, ոչ էլ աշխատող ձեռք, որովհետև մարդիկ աշխատանք չեն գտնում։ Սա է ողբերգությունը»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց հայտարարությունից հետո Խաչատուր Սուքիասյանն ավելի ուշ հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ականները կատարյալ անպատժելիության մթնոլորտում են՝ խորապես համոզված, որ հակապետական քայլերի համար պատասխանատվության չեն ենթարկվի. քաղաքագետը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանը Սամվել Շահրամանյանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

18/05/2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը  Վատիկանում սեղմել են նոր Պապ Լեո XIV-ի ձեռքը նրա գահակալության...

ԿարդալDetails

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական