Շախմատի աշխարհի և օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին բոլորին հրավիրում է բ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա “Մատ տեռորին” խորագրով բարեգործական միջոցառումը։ «Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։
Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։