Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես գիտեմ, որ ՀԷՑ-ը շատ ծանրաբեռնված է վարկերով, այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հարց ուղղելով՝ արդյոք այս փուլում նորմալ սպասարկել են այդ վարկերը, արդյոք պրոբլեմներ չեն առաջացել։

Պետրոսյանը նշեց, որ բացարձակ որևէ պրոբլեմ չի առաջացել։

«Ավելին ասեմ. ժամանակավոր կառավարչի կառավարման չորս ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ։ Այսինքն՝ ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին։

Բառացիորեն հենց նախօրեին մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարն էր։ Ընդհանուր առմամբ, ժամանակավոր կառավարչի նշանակման պահին ՀԷՑ-ը ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող վարկային պարտավորություններով, այդ թվում՝ նաև թողարկված պարտատոմսերը։ Այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի։ Այսինքն՝ շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մարել ենք պատշաճ։ Ընդ որում՝ իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը, բոլորը ՀԷՑ-ը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ, օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ միլիարդավոր դրամների հասնող իր շրջանառու միջոցները ամբողջովին տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին՝ կանխավճարների տեսքով»,- ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, լսել է, որ ՀԷՑ-ի անունով վարկ են վերցրել բանկերից՝ և՛ տոկոսով, և՛ առանց տոկոսի, և այդ գումարը որևէ կարգավիճակով տվել են կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների։

«Այսպիսի երևույթ նկատվե՞լ է»,- հետաքրքրվեց նա։

Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց՝ իրեն թույլ կտա եթերում խոսել այդ մասին և ասել, որ այո՛, դա այն երևույթի մասին է, որ ՀԷՑ-ը, 100 տոկոսով գրավադրված լինելով միջազգային բանկերում և ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավվելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում՝ նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ ՀԾԿՀ-ից, իսկ որոշակի սահմանաչափի դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնությունը ստանալ։

«Եվ ահա ՀԷՑ-ի կառավարիչները և տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով ինը տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների՝ դարձյալ «Տաշիր» ընկերությունների խմբին ուղղակիորեն աֆիլացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով։ Իհարկե, դա եղել է առանց գրավի առարկայի, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավ, քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ ՀԷՑ-ը այդ երաշխավորության համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով և ամբողջ կարողություններով»,- ասաց Պետրոսյանը։

Նա նաև հավելեց, որ այդ ընկերությունները ՀԷՑ-ի երաշխավորություններով և արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ, դրանով աղճատելով և մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը։

«Բայց նաև շատ ավելի խոսուն մի դրվագ. ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն ՀԷՑ-ի ու էներգետիկ շուկայի հետ։ Այլ ոլորտի ընկերություններ են, որոնք ՀԷՑ-ի երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնված վարկեր են ստացել և բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում՝ դրանց մեջ կա նաև ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օ՜ հրաշք. վարչապետը բացեց նրանց աչքերն ու հասկացան, որ Կաթողիկոսն, ըստ իրենց, «օրինազանց է

Հաջորդ գրառումը

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ. Վարդան Ղուկասյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

25/11/2025
Հաջորդ գրառումը

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական