Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Լուկաշենկոյի, ՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բելառուսի «անվտանգությունն ապահովելու համար», գրում է news.ru-ն:
«Երբ խոսքը վերաբերում է ռազմական բաղադրիչին, մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք Միութենական պետության և ՀԱՊԿ շրջանակներում: Սրանք հենց այս պահերն են, որոնք համապատասխանում են այդ պայմանագրին», ընդգծել է Լուկաշենկոն։