Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահի» մարտիկները, վիրավորվել են Լիբանանում կապի միջոցների պայթեցման հետևանքով. հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով անվտանգության գերատեսչությունների աղբյուրները։
Լիբանանում Իրանի դեսպանը նույնպես վիրավորվել է. հայտնում են իրանական լրատվամիջոցները
Հաղորդվում է, որ դեսպան Մոջթաբա Ամանին թեթև վիրավորվել է և այժմ գտնվում է կլինիկայում՝ հսկողության տակ։
Հաղորդվում է նաև, որ պայթյուններ են եղել Սիրիայում. Այնտեղ ևս «Հեզբոլլահ»-ի մարտիկներ են վիրավորվել: