Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեոնիդի մահվան 49-րդ տարելիցին ի հիշատակ

25/07/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանաստեղծ Էդուարդ Մանվելյանի ՖԲ էջից, –

«Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։

Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում, իսկ ես ուզում էի հեռանալ աստիճաններով…

Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.

Հանուն արևի՞…այն բոլորինն է։

Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…

Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը.

Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին…»

…………..

Դիմացինին երանելի ծիծաղ ու քնքուշ տխրություն պարգևելու համար, գոյություն ունի միայն մեկ նախապայման՝ լինել ամենալուրջ մարդն աշխարհում…

Ահա թե ինչու, ինձ համար գոնե, այդ տեսակի մարմնացումն է եղել միշտ Չարլզ Սպենսեր Չապլինը:

Բայց… կա նաև փոքրիկ մի «բացթողում», ու որքան էլ հոգու լեզուն մեկն է ողջ աշխարհում, յուրաքանչյուր հանճարեղ միտք անհատականություն է, որը, նախ պատկանում է իրեն ծնած ու դաստիարակած արյանը, հետո նոր միայն՝ համալրում հանճարների աստղաբույլը՝ անսահմանափակ ժամանակի սահմանափակ հնարավորությունների թույլտվությամբ ու նախախնամության անվերծանելի գրվածքի համաձայն:

1935 -ի գարնանը, Մոսկվայում, լույս աշխարհ եկավ մի ծաղրածու, ով ինքն էլ չգիտեր, որ ծաղրածու է ու մինչև կհասկանար իր դերն ու տեղը, շատ տարիներ կորցրեց՝ փնտրելով ինքն իրեն…

1955 ին միայն, բռնցքամարտում ստացած մի քանի լուրջ վնասվածքից հետո, արթնացավ նրա մեջ անհասկանալի մինչ այդ մի զգացում, մի կերպար, որ բոլորովին անծանոթ էր՝ ի՞նչ կրկես, ի՞նչ ծաղրածու, այ քեզ բա՜ն…բայց…ձգտումն անկառավարելի էր, ու ընդունվեց Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժին, իսկ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը և թողնելով ամեն ինչ, եկավ Երևան:

1964 թվականին արդեն, Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում, Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝  Է. Բասի անվան գավաթին։

Նա երբեք հարուստ չեղավ՝  չնայած իր մեծ փառքին, թեև, հարուստ չլինելը չէր խանգարում ծաղիկներ նվիրել պատահած ամեն աղջկա: Սիրում էր բոլորին, բայց այդպես էլ չամուսնացավ: Լեոնիդ Ենգիբարյանն, առհասարակ, ծնված չէր ընտանիք, երեխաներ ունենալու համար, որովհետև, կարճատեև իր կյանքում՝ էդպես էլ երեխա մնաց.

«Ախր ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը…ախր ծաղրածուն չի կարող բոլորի նման լինել, չէ որ դա աշխարհայցք է ու ոչ՝ մասնագիտություն: Ուզում եմ ունենալ իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն, գրքեր գրել…վախենում եմ բարեկեցությունից…սիրում եմ ծովը, աշունն ու Վան Գոգին…»

1971 ին ստեղծեց Մնջախաղի թատրոնը, բայց վայելել մի կարգին չհասցրեց.

1972 -ի Հուլիս 25 ին, Մոսկվայի իրենց բնակարանում, մայրը առավոտ շուտ կմտնի ննջասենյակ՝ որդուն արթնացնելու, իսկ երեսունյոթամյա Հանճարը, իր արվեստի պես լուռ, առանց որևէ մեկին նեղություն տալու, փակ ու երազկոտ աչքերով, կհեռանա նոր ճանապարհ սկսելու՝ հավերժության ու դատարկության խաչմերուկում…

Լեոնիդի վաղաժամ կորստի մասին,Վիսոցկին կգրի

«Шут был вор: он воровал минуты

Грустные минуты, тут и там․

Грим, парик, другие атрибуты

Этот шут дарил другим шутам.

Իսկ ավելի ուշ, չարաբաստիկ ասես նախախնամությամբ, ութ և տասնութ տարի տարբերությամբ, նույն հուլիս 25 ին, հավերժության ճամփան կբռնեն նաև Փարաջանովն ու Վիսոցկին…

Ի դեպ  «Մոռացված նախնիների ստվերները » ֆիլմում, Փարաջանովը Լեոնիդին էր վստահել Միկոյի դերը։

Այս երեքի՝ Վիսոցկի, Փարաջանով, Ենգիբարյան կապը, առեղծվածորեն կկապի նրանց նաև երկնքում․․․

….

«Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:»

Լեոնիդ Ենգիբարյան

․․․

Эдуард Манвелян

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան և ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք.հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել

Հաջորդ գրառումը

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ռազմաօդային ուժերի հրթիռները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ռազմաօդային ուժերի հրթիռները

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական