Արեւմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չէր ցանկանում արեւմտյան երկրների հետ վեճեր ու տարաձայնություններ ունենալ։
«Սակայն այժմ նրանք փորձում են խաթարել Մոսկվայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ և «ներխուժում են» փխրուն տարածքներ: Արևմտյան երկրների ներկայացուցիչներն ընկել են այն երկրներին հետևից, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են», – ասել է Լավրովը: