Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրենց պետք են խամաճիկներ. Մետաքսե Հակոբյանը՝ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելու մասին․ «168 ժամ»

20/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԺ մի խումբ անկախ պատգամավորներ նախաձեռնել էին գերիների խնդրի վերաբերյալ քննարկում և խորհրդարան էին հրավիրել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանին, որպեսզի վերջինս անդրադառնա խնդրի հետ կապված մի շարք հարցերի։

Մոտ մեկ ժամ քննարկումից և լրագրողների հետ ճեպազրույցից հետո, րոպեներ անց, Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Բորիս Ավագյանը, մարտ ամսից սկսած, Արցախում որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։

ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն էլ, ով քննարկումը նախաձեռնողներից մեկն էր, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ  չի կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին: «Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»,- ասել էր պատգամավորը։

Այնուհետև Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ Բորիս Ավագյանը Երևանում քննարկմանը մասնակցել է առանց վերադասին տեղյակ պահելու, հետևաբար՝ այսօր ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Այսինքն՝ Արցախի նախագահի խոսնակը, մեղմ ասած, ստել էր՝ ասելով, որ Բ․ Ավագյանը պաշտոնից ազատվել է մարտ ամսին։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելուն, ասաց, թե զարմանում է, որ հանրությունը և բոլոր գիտակից մարդիկ դեռ զարմանում են, երբ լսում են սուտը։

«Սուտը, արդեն երեք տարի է՝ մեզ ուղեկցում է, և պատերազմը բոլորիս համար օրինակ էր, որ իշխանությունները երբևէ որևէ ճիշտ բառ ու միտք չեն արտահայտել։ Նրանք ստելով՝ ամեն ինչ վերածել են քաոսի։ Պատերազմի ընթացքում ստելով՝ երկիրը տարան պարտության, ստելով՝ նաև հայրենիքը դավաճանեցին։ Հիմա էլ ստելով՝ շարունակում են ղեկավարել ու քաոսի վերածել մեր կյանքը։ Ինքս նայեցի Բորիս Ավագյանի զրույցը, որտեղ նա իր կարծիքն էր ասում գերիների խնդրի հետ կապված։ Բնականաբար, այստեղ մենք բոլորս ենք կիսում իր կարծիքը և, ինչպես ընդունված է ասել, հաստատ ԱԻՊԾ տնօրենի և ծառայողների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի անեն իրենց կամքին հակառակ հայտարարություն, որովհետև վստահ եմ, որ իրենք էլ են կիսում Ավագյանի կարծիքը։ Ցավոք, այս իշխանությունները կարողացան մեր արցախցի տղամարդկանց կերպարը փոխել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, այսօր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը մեծ գործ է կատարում, մասնավորապես՝ անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների առումով, սակայն վստահ է, որ գերիների խնդրի հետ կապված որևէ առնչություն չունեն, ուստի խնդրի հետ կապված պատասխանատվությունը կրում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Ինքս այդ սուտը հանգիստ եմ տանում, քանի որ այն նորմալ է Արցախում, մենք ստի, կեղծիքի ու կեղտի մեջ ենք ընկղմված, որից շատ արագ պետք է ազատվել, և դրան հասնելու ճանապարհը, բազմիցս նշել ենք, որ այս երկու իշխանություններից (խոսքը Արցախի և Հայաստանի իշխանությունների մասին է,- Զ․Խ․)ազատվելն է»,- հավելեց Մ. Հակոբյանը։

Նա դժվարացավ ասել՝ Բորիս Ավագյանը՝ որպես զինվորական, կարո՞ղ էր անել այն հայտարարությունները, որոնք արեց Երևանում, սակայն հստակ է, որ որևէ սխալ բան չի ասել։

«Ինչպես Բորիս Ավագյանը նշեց, ինչպե՞ս կարելի է Հայաստանի դաշնակցի պետական այրերին արժանացնել այն վերաբերմունքին, որին արժանացնում են պաշտոնյաները, քանի որ մեր անվտանգությունը նրանք են ապահովում։ Ավագյանի բոլոր խոսքերի հետ համաձայն եմ, որովհետև տեսանք, թե օրեր առաջ ինչպես իշխանությունները գերեվարվածների ու անհետ կորած զինվորների ծնողներին ուղղորդեցին Պաշտպանության նախարարություն։ Իրենք բանակը տարան պարտության, իսկ հիմա փորձում են պարզապես ոչնչացնել այն։ Եթե համազգեստ կրողը կամք է ունեցել և արտահայտել է իր կամքը, որը ճիշտ է, ուրեմն՝ այդ մարդն իրենց պետք չէ։ Իրենց պետք են խամաճիկներ, որոնք կկատարեն իրենց հրամանները»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Որքան մոտ է պետականության վախճանը, այնքան տարօրինակ են իշխանության ընդունած օրենքները». Մանվել Եղիազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական