Հյուսիսային Իրաքում Թուրքիայի կողմից իրականացվող «Ճանկ-կայծակ» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի ևս երկու զինծառայող. հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողներից մեկը վիրավորվել էր ապրիլի 28-ին՝ ղեկավարվող հակատանկային զենքից, իսկ երկու օր անց` մահացել։
Երկրորդ զինվորը վիրավորվել է ուրբաթ՝ ապրիլի 30-ին, ուղղաթիռից իջնելիս: Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:








