Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը. ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միավորված շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Պակաս բարդ չէ իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում։ Առանձնակի մտահոգիչ է հակասությունների բարձր մակարդակը՝ պայմանավորված առաջին հերթին տարածքային հարցերի չկարգավորվածությամբ եւ Անդրկովկասում ազդեցությունն ավելացնելու Արեւմուտքի ձգտմամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Սերդյուկովը։