Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ 35 մարդ է բերման ենթարկվել. Reuters-ին տեղեկությունը հայտնելէ Իրանի հետախուզության նախարարությունը։
Երկու ահաբեկիչներից մեկի ինքնությունը պարզվել է։ Նա Տաջիկստանի քաղաքացի է և դեկտեմբերի 19-ին անօրինական մուտք է գործել Իրան։
Երկրորդ ահաբեկչի մասին տեղեկությունը կհայտարարվի ավելի ուշ։
Ձերբակալություններն իրականացվել են Իրանի մի քանի նահանգներում։
Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է հունվարի 3-ին Քասիմ Սոլեյմանիի հուշահամալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 284-ը։
Հաղորդվում է, որ սա Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր ամենամեծ կորուստներով ահաբեկչությունն է: