Այսօր առավոտյան, Թեհրանի իմամ Խոմեյնու հոսյնիեյում, ռազմաքաղական պաշտոնյաների, տարբեր շրջանների և համալսարանների ղեկավարների և դասախոսների, տարբեր միությունների ներկայացուցիչների, տարբեր երկրների դեսպանների, նահատակների ընտանիքների անդամների և քաղաքացիների ներկայությամբ, մեկնարկել է ԻԻՀ առաջնորդի կողմից հաստատված նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը, գրում է parstoday.ir-ը:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում։