Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի զինված ուժերի կողմից Սիոնիստական ​​ռեժիմին պատժելը լեգիտիմ և օրինական քայլ էր. Այաթոլլահ Խամենեի

05/10/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահաբ – Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ասել է.- Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետության սահմանադրության և միջազգային օրենքների համաձայն, իրանական զինված ուժերի փայլուն աշխատանքը արյունարբու Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու գործում լիովին լեգիտիմ և օրինական էր, գրում է parstoday.ir-ը:

Ըստ Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Թեհրանում քաղաքական բնույթ ունեցող ուրբաթօրյա աղոթքին մասնակցած  ժողովրդի հսկայական ու փառահեղ հավաքի ժամանակ, մուսուլմանների միասնությունն ու համերաշխությունը Աստծո ողորմությունն ու պատիվը ստանալու և թշնամիների նկատմամբ հաղթանակի պատճառ է համարել և ընդգծել է.-Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետության սահմանադրության և միջազգային օրենքների համաձայն, իրանական զինված ուժերի փայլուն աշխատանքը արյունարբու Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու գործում լիովին լեգիտիմ և օրինական էր և Իրանի Իսլամական Հանրապետությունն առանց հապաղելու կամ շտապելու այս ոլորտում անելու է հնարավոր ամեն ինչ, ուժով, հաստատակամությամբ և վճռականությամբ։

Անդրադառնալով թշնամիների ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր քաղաքականությանը՝ նա ասաց․-Իրանի ժողովրդի թշնամին նույնն է, ինչ Պաղեստինի, Լիբանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Եմենի և այլ իսլամական երկրների թշնամին, և բոլոր ագրեսիվ և պառակտիչ հրամանները տրվում են նույն հրամանատարական սենյակից, և միակ տարբերությունը իսլամական երկրներում կիրառվող տարբեր մեթոդներն են:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. «Մենք պետք է կապենք պաշտպանության, անկախության և արժանապատվության գոտին Աֆղանստանից մինչև Եմեն և Իրանից մինչև Գազա, Լիբանան  և բոլոր իսլամական երկրներում։

Այաթոլլահ Խամենեին ուրբաթօրյա աղոթքի երկրորդ քարոզում, որն ընթերցել է արաբերենով, դիմել է ողջ աշխարհի իսլամական ումմային, հատկապես Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին, և նահատակ Նասրոլահի իրական կերպարը, նրա ոգին, ուղին և նրա պերճախոս ձայնը մնայուն բնութագրեց։

Այաթոլլահ Խամենեին Հեզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական Ջիհադի և դիմադրության այլ կազմակերպություններին լուրջ վնաս հասցնելու չար թշնամու անկարողությունը համարեց  ահաբեկելու, ռմբակոծելու  և խաղաղ բնակչությանը սպանելու պատճառը և ասաց. -Թշնամին այդ գործողությունները համարում է իր հաղթանակի նշան, սակայն այս պահվածքի արդյունքը նրա ամոթալի գոյության հեռացումն է պատմության բեմից։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը պահպանելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահվածքը դիտարկել է որպես տարածաշրջանի բոլոր ռեսուրսներին տիրանալու և բախումներում օգտագործելու միջոց և ընդգծելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի դաժան և անողոք վարքագիծը մարտիկների հետ պայմանավորված է նման ագահությամբ, ասաց․-Այս փաստը մեզ համոզում է, որ զավթիչ ռեժիմին հասցված ցանկացած հարված ցանկացած խմբի կողմից, ծառայություն է ողջ տարածաշրջանին և ողջ մարդկությանը։

Մեծարգո առաջնորդը կեղծ և անհնարին ֆանտազիա է անվանել օկուպացիոն ռեժիմի գոյությունը երաշխավորելու սիոնիստական ​​և ամերիկյան երազանքը և ասել.-Այս կեղծ ռեժիմը չար տոհմի օրինակ է, որը կարողացել է իրեն պահել միայն ամերիկյան աջակցությամբ, և դա երկար չի տևելու Աստծո ողորմածության շնորհիվ։

Անդրադառնալով այն փաստին, որ սիոնիստական ​​հանցախումբն աստիճանաբար եկել է այն եզրակացության, որ երբեք չի հաղթի ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլլահին, Այաթոլլահ Խամենեին դիմեց Լիբանանի և Պաղեստինի դիմադրող ժողովրդին, քաջարի մարտիկներին և համբերատար ու երախտապարտ ժողովրդին ասելով․- Այս նահատակությունները, գետնին թափված այս արյունները ոչ թե թուլացնում են ձեր շարժումը, այլև ավելի են ուժեղացնում այն։

Ընդգծելով, որ Գազայի դիմադրությունն իր վրա է սևեռել աշխարհի աչքերը և պատիվ է բերել իսլամին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Ալ-Աքսայի փոթորիկ գործողությունը և Գազայի ու Լիբանանի մեկամյա դիմադրությունը համարել է իր գոյությունը պահպանելու Սիոնիստական ռեժիմի մտահոգության պատճառը և  ասել,․- «Սա նշանակում է, որ Պաղեստինի և Լիբանանի մարտիկները կարողացել են 70 տարով հետ մղել Սիոնիստական ​​ռեժիմին։

Այս արարողության ավարտին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավորությամբ կատարվեց ուրբաթօրյա աղոթք և երեկոյան աղոթք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թամանյանից էս մի կտորն է մնացել, մի՛ ապականեք

Հաջորդ գրառումը

Թուրքիայում որոնում են հսկայական տարածքի սեփականատեր երեք հայերի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում որոնում են հսկայական տարածքի սեփականատեր երեք հայերի

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական