Իսրայելն առաջիկա ժամերին կշարունակի հզոր հարվածներ հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքին: Այս մասին հայտարարել է Իսրաայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Նշենք, որ ՑԱԽԱԼ-ից ավելի վաղ հայտարարել են․ «Մենք իրանական հրթիռային հարձակմանը կպատասխանենք արդեն այս գիշեր, և արդյունքը կտեսնի ամբողջ Մերձավոր Արևելքը»։
Հավելենք, որ Իսրայելի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ Իրանը հատել է կարմիր գիծը, իսկ Իսրայելի բանակի շտաբի պետը հավելել է. ՛՛Իսրայելը հարմար ժամանակ կընտրի՝ պատասխանելու Իրանին՛՛: