Վեց ամիս անց Իսրայելը սկսել է իր դիվանագետներին վերադարձնել Թուրքիա. այս մասին իսրայելական աղբյուրները հայտնել են Middle East Eye ամսագրին։
Աղբյուրը նշել է, որ Իսրայելը հետ էր կանչել դիվանագետներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և այժմ երկիրը փորձում է աստիճանաբար հետ ուղարկել իր դիվանագետներին։
Թուրք պաշտոնյան հաստատել է, որ իսրայելցի դիվանագետները վերադարձել են իրենց պաշտոններին։