Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում ձերբակալվել է ադրբեջшնակшն ծագմամբ 7 քաղաքացի՝ Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով. նրանք Թեհրանի համար կատարել են շուրջ 600 առաջադրանք

22/10/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելում ձերբակալվել է 7 քաղաքացի՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով. դատախազների պնդմամբ՝ կասկածյալները շուրջ 600 առաջադրանք են կատարել հօգուտ Իրանի, այդ թվում՝ հետախուզական տեղեկություններ են տրամադրել զգայուն ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վերաբերյալ: Այս մասին գրում է jpost.com-ը:

Ենթադրյալ լրտեսությանը ներգրավված կարևոր վայրերը ներառում են «Ռամաթ Դեյվիդ» ավիաբազան, «Նևաթիմ» ավիաբազան, Գլիլոտ և Գոլանի բրիգադի բազան, որտեղ անցյալ շաբաթ «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս զինվոր էր սպանվել:

Յոթ կասկածյալները՝ ադրբեջանական ծագումով իսրայելցիներ Հայֆայից և Հայֆայի ծովափնյա արվարձաններից, որոնցից մի քանիսը հարազատներ են, շուրջ 35 օր է, ինչ կալանքի տակ են։ Ոստիկանությունից հայտնում են, որ երկուսն անչափահաս են։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ տվյալ դեպքի «սրությունը և ծավալն ամենալուրջերից են, որոնք հայտնի են Իսրայելին»:

Լրտեսների ցանցը «լայնածավալ հետախուզական առաքելություններ է իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի բազաներում ողջ երկրի տարածքում՝ կենտրոնանալով օդուժի և նավատորմի կայանքների, նավահանգիստների, «Երկաթե գմբեթ» համակարգի տեղակայումների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպիսին է Հադերայի էլեկտրակայանը: Ցանցի անդամները տեղյակ էին, որ իրենց տրամադրած հետախուզությունը վտանգում է ազգային անվտանգությունը և կարող է օգնել թշնամու հրթիռային հարձակումներին», – ասել է Իսրայելի ոստիկանությունը:

Ոստիկանության պաշտոնյաների խոսքով՝ կասկածյալները զուտ ֆինանսական շահի դրդապատճառներ են ունեցել՝ տարբեր չափերով վճարումներ ստանալով՝ կախված գործողության ռիսկից։ Խումբը, իբր, ղեկավարվել է իրանական հետախուզության երկու գործակալների կողմից, որոնց անվանում են «Ալխան» և «Օրխան»:

Ենթադրվում է, որ կասկածյալներին վճարվել են հարյուր հազարավոր դոլարներ: Վճարումները կատարվել են Իսրայել մեկնած ռուս միջնորդների միջոցով: 

Ներքին գործերի նախարար Մոշե Արբելը հայտարարել է, որ «Իրանի օգտին լրտեսողները կկորցնեն իրենց քաղաքացիությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանում հոկտեմբերի 22-ին կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանում հոկտեմբերի 22-ին կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական