Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչին։
Ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։
Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ուղարկվել Բեյթունիա անցակետ:
Ինչպես հայտնի է, Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են զինադադարի, հումանիտար օգնության և պատանդների ազատ արձակման վերաբերյալլ։
Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո իր առաջին հայտարարության մեջ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Մենք այժմ ավարտել ենք մեր պատանդների առաջին խմբի՝ երեխաների, նրանց մայրերի և մյուս կանանց վերադարձը: Նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է: Բայց ես շեշտում եմ ձեզ՝ պատանդների ընտանիքներին, և ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին՝ սա պատերազմի նպատակներից մեկն է, և մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»: