Իսրայելի պաշտպանության բանակը մարդասիրական նպատակներով կրկին դադարեցրել է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում. հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։
Նա հավելել է, որ Գազա քաղաքի Դարաժ Տուֆֆա, Ջեբալիյա և Շուջայյա շրջանների բնակիչների տարհանման մարդասիրական միջանցքը կրկին կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 16:00-ը։
Նոյեմբերի 12-ից Իսրայելի պաշտպանության բանակը ամեն օր հայտարարում է մարդասիրական նպատակներով անկլավի տարբեր հատվածներում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Նոյեմբերի 19-ին զինվորականները Ռաֆահ փախստականների ճամբարի տարածքում չորսժամյա զինադադար են հայտարարել, իսկ նոյեմբերի 18-ին, նույն վայրում գտնվող Ալ-Շաբուրա ճամբարում՝ ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնել։