Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
«Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի-ուժերը։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը», – ասել է Խամենեին: