«Եռաբլուր» պանթեոն մտնելու համար իշխանությունները ընտրովի քաղաքականություն են կիրառել։ Լրագրողներին թույլ չեն տվել մտնել «Եռաբլուր» և նկարահանումներ անել։ Սա հայ լրագրության և «Եռաբլուրի» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունները «սեփականաշնորհում են» իրենց քաղաքականոթւյան պատճառով մեծացված «Եռաբլուրի» տարածքը և այնտեղ մուտք գործելը դարձնում մենաշնորհ։
Ակնհայտ է, որ իշխանությունը վախեցել է լրատվամիջոցներից։Չէ՞ որ հաստատ հնչելու էին ոչ ցանկալի, արդարամիտ, պատասխան պահանջող ու «պատին դեմ տվող» հարցեր։ Փաշինյանն այսօր «Եռաբլուր» է գնացել Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացածները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են բոլոր լրագրողներին ու օպերատորներին՝ պահանջելով միջոցառումը լուսաբանելու հավատարմագիր։ Նրանք շատ լավ էլ իմացել են, որ «Եռաբլուրի միջոցառումը» լուսաբանելու հավատարմագիր գոյություն չունի։
Պարզապես պետք է մի կերպ հիմնավորեի՞ն իրենց անթույլատրելի արարքը։