Երեքշաբթի, Փետրվարի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև վերջինը օրը տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար.Տիգրան Աբրահամյան

07/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս իշխանություններին սատարողները պետք է լավ հասկանան, որ եթե սրանք այսօր արդարացնում են Արցախի 75 տոկոսի հանձնումն Ադրբեջանին, մեր 5 հազար հայրենակիցների մահը, հարյուրավոր մարդկանց գերեվարության մեջ գտնվելը, անհետ կորելն ու հաշմանդամությունը, ապա մի օր էլ, նույն տրամաբանության մեջ, փորձելու են արդարացնել Արցախի ամբողջական հանձնումը, Սյունիքում տեղի ունենալիք սպառնալից գործընթացները, նոր զոհերը և հավաքական առումով, Հայաստանի թուրքացումը:

Ու ընդհանրապես կապ չունի, թե այսօր իշխանությունները որպես թիրախ ում կընտրեն, ում վրա կբարդեն՝ դա օրվա քաղաքական կոնյուկտուրայի խնդիր է:

Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը… մի խոսքով, սլաքներ ցանկացած ուղղությամբ միշտ էլ կարող են ուղղել, այլ բան է, որ մեկ պարզագույն բան պետք է հասկանալ:

Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև վերջինը օրը տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար:

Եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց 6 ամիս հետո կամ մեկ տարի հետո հասկացել էր, որ եղած հնարավորությունների պայմաններում չի կարող բանակցել, չի կարող պատերազմ վարել, չի կարող համակարգ ղեկավարել, ապա նա ուներ մեկ ճանապարհ՝ ուղղակի հեռանալ:

Նրա չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը:

Իհարկե ազնվությունն ու բարոյականությունը որևէ առնչություն չունեն սրանց նմանների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամբարտավան, ոչինչ չասող դեմքով կամ փրփրացող բերաններով կարող են ամեն միկրոֆոնի կամ տեսախցիկի առջև կանգնել ու արդարանալ:

Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա՝ փախչելով պատասխանատվությունից և մեղավորությունից, ապա վաղն էլ նույն կերպ իրենց պահելու են երկրին սպասվող մյուս սպառնալիքների, ողբերգությունների պարագայում:

Ով չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա պետք է սպասի իր պահին՝ իշխանության քաղաքականության պատճառով, իրեն մոտեցող, իր տունը ոչնչացնող և իր կյանքն անիմաստ դարձնող այլ զարգացումների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստամբուլում ութ մարդ է բերման ենթարկվել ԻՊ-ին ներգրավված լինելու կասկածանքով

Հաջորդ գրառումը

Ձեր բերած ներկան Եռաբլուր քաղաքն է, որտեղ հազարավոր տղաների համար ապագա այլևս չկա, և ես վախենում եմ ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարքի մեջ եք մտնում ԱՄՆ-ի հե՞տ. Դուգին

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում. քաղաքագետ

16/02/2026
Նորություններ

Առաջին լուսանկարի «հոգեւորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եպիսկոպոսաց ժողովը Սանկտ Պյոլթենում տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը

16/02/2026
Հաջորդ գրառումը

Ձեր բերած ներկան Եռաբլուր քաղաքն է, որտեղ հազարավոր տղաների համար ապագա այլևս չկա, և ես վախենում եմ ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական