Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը, լրագրողների հետ զրույցում այսօր նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Մտահոգում է թերևս այնքանով, որ Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարցը, թե արդյոք իշխանությունը վախեր ունի այդ նոր ձևավորվող քաղաքական թիմից, 2018-ից մինչև այսօր բավականաչափ մեծ թվով քաղաքական նոր ուժեր են ի հայտ եկել ու ձևավորվել, ու տեսել ենք, թե իրենք ինչի են ընդունակ, և իրենց պոտենցիալը ինչքանի է հերիքում։
2026-ի ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել. բոլորդ կհամոզվեք, թե ինչ աջակցություն ունի գործող իշխանությունը, և ինչ աջակցություն ունեն այդ նոր ձևավորովող ուժերը»,–ասաց նա։





