Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հանդիպումների ժամանակ նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերիլայն շրջանակ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ: Բայց բանակցություններում առաջնայինը լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցի քննարկումը»,- ասել է Զախարովան:
Սերգեյ Լավրովը ապրիլի մեկին նույն խնդիր վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունների համար ընդունել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանին և Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին: