Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ

30/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսպիսի հռետորական հարց «Տելեգրամ»-ի իր ալիքում հնչեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Դա, անկասկած, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, որոնց շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է:

Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ինչպիսի ցեղասպան քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքներ, որոնց մասին են վկայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը:

Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ: Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ենթարկվում էին ցեղասպանության»,- նշել է Բեգլարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորն ազատ է արձակվել. shamshyan.com

Հաջորդ գրառումը

Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս այլևս չի պահանջվի ներկայացնել ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ-ն կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի ԵՄ-ին, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը. Վոլոդին

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով

03/06/2026
Հաջորդ գրառումը

Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս այլևս չի պահանջվի ներկայացնել ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
Նորություններ

Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է. ու՞մ հաշվին է գյուղմթերք արտադրողների վնասները փոխհատուցելու. Գագիկ Համբարյան

02/06/2026

Ու՞մ հաշվին է գյուղմթերք արտադրողների վնասները Նիկոլ Անհողը փոխհատուցելու։ Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է... Իր պատճառով վնաս ստացած տնտեսվարողներին փորձում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական