«Իմ ձեռքին զենք երբեք չի եղել, իմը միայն քնարն է։ Այս պահին երգից խոսելն անպատեհություն է, բայց ես ներշնչվում եմ Կոմիտասի մեղեդու շնչառությունից, այդ մեղեդին մեր հայ հողի երգն ու տրոփյունն է, մեզ մեր արմատներին կապող զորավոր ուժը։
Մենք պիտի ապրենք մեր հողի վրա, խաղաղ պիտի ապրենք․ պիտի արարենք ու շատանանք. «Արցախի խաղաղության փառատոն» վիրտուալ միջոցառմանը միացած ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանըն է նշել իր խոսքում։
Վիրտուալ փառատոնի նպատակն է աշխարհին տեղեկացնել Արցախի շրջափակման մասին։
Տիգրան Մանսուրյանի մոտ 7 րոպե տևողությաբ ելույթում չկա իրազեկող տեղեկություն, թե ինչ է կատրվում Արցախում, այդ որ երկիրն է շրջափակել Արցախն ու 120 հազար հայի մատնել սովի, էթնիկ բնաջնջման։
«Արցախի խաղաղության փառատոն» վիրտուալ միջոցառումը կրում է «Իմ ձայնն Արցախինն է» խորագիրը։