Երեք ամենահարուստ մարդկանց եռյակ է մտել ամերիկացի ձեռնարկատեր Իոն Մասկը: 111.3 միլիարդ դոլար կարողությամբ՝ նա եռյակից դուրս է մղել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որն ունի 110.5 միլիարդ դոլարի ակտիվներ։
Ըստ Bloomberg-ի, երկրորդ հորիզոնականը շարունակում է զբաղեցնել ամերիկյան Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսը`125 միլիարդ դոլարով: Առաջին տեղում Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսն է: Bloomberg- ը նրա կարողությունը գնահատում է 200 միլիարդ դոլար: