Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. Ռուբեն Մելիքյան

05/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ-շատերիդ պես՝ ես ևս լցվեցի մեծ բարկությամբ՝ դիտելով «նիկոլադավան» աղանդ հիմնելու մասին չարափառ հռչակագրի ստորագրման տեսանյութը։ Այդ զազրելի տեսարանը ինձ նույնպես զրկեց խաղաղ քնից, ու մանավանդ այս օրով՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության լուսավոր տոնի նախաշեմին։

Բայց հետո հիշեցի Վեհափառ Հայրապետի ահա այս հորդորը, վերստին դիտեցի այն, և խռովքը հաղթահարվեց։

Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը.

(1) Ամուր ու աներեր պահենք հավատը։

Չէ՞ որ մեր Եկեղեցին պատկանում է Քրիստոսին, ուստի պետք է հավատալ, որ Աստվածային անտես «հովանին» կշարունակի պաշտպանել մեր Մայր Եկեղեցին ուրացողների ու չարափառների բոլոր դավերից։

(2) Դժվարություններին դիմակայենք արիաբար։

Հավատը շատ-շատ կարևոր է, բայց այն թերևս բավարար չէ, որովհետև մենք էլ մե՛ր բաժին անելիքն ունենք մեր Մայր Եկեղեցին պաշտպանելու գործում. կլինի դա ճշմարտություն խոսելով՝ չարափառների մոլորեցնող փաստարկները ջախջախելը, թե սեփական մարմնով նրանց խոտոր ճանապարհը փակելը։ Ըստ հանգամանքների և ըստ կարողությունների և ըստ անհրաժեշտության։ Բայց բոլոր դեպքերում՝ ջանասիտաբար ու արիաբար։

(3) Թույլ չտանք, որ այս մեծ փորձությունը կարծրացնի մեր սրտերը։

Այս հորդորը հատկապես կարևոր է, որովհետև բարկությամբ լցվելով, թեկուզ արդա՛ր բարկությամբ (եթե այդպիսին գոյություն ունի), ինքներս մեզ ենք վնասում։ Չչարանանք, այլ արիանանք – կարծում եմ, սա՛ է Վեհափառ Հայրապետի հորդորը։ Մեր ներքին ուժերն օգտագործենք ոչ թե չարափառներին անիծելու, այլ մեր վճռականությունն ու կամքն ամրացնելու նպատակով։

(4) Չտրվենք հարմարվողականության ու անտարբերության գայթակղությանը։

«Ես ո՞վ եմ որ. ինձնից ի՞նչ ա կախված», «Մեկ ա՝ վերևներում սած որոշած ա. խի՞ եմ անդարդ գլուխս դարդի տակ դնում», – ծանոթ մտքեր են չէ՞:

Երևի հենց դրա՛նց դիմակայելու մասին է Վեհափառ Հայրապետի այս հորդորը։ Հենց նմա՛ն մտքերն են, որ մեզ հաղթելով՝ վերածում են հուսալքված ու ապազգային էակների։ Բա մեզ դա պե՞տք է։ Ոչ։

Ուստի լինե՛նք հավատարիմ ու քաջասիրտ ու բարեսիրտ ու չհարմարվող, – կարծում եմ, հենց սա՛ է Լուսավորչի գահի 132-րդ գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ սրբազնացույն կաթողիկոսի հորդորն ուղղված մեզ բոլորիս։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարզ է, որ տիրադավները նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է. Գոհար Մելոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է. Վարդան Անանյան

12/05/2026
Նորություններ

Այս ընտրություններին ճակատագրական որոշում պետք է կայացնենք, չպիտի թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

Սա ոչ թե հերթական ընտրություն է, այլ մի կետ, որը կարող է դառնալ կա՛մ վերջակետ, կա՛մ սկզբնակետ. «Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացնում Տավուշում

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է. Գոհար Մելոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական