Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է կորցրել Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմի արդյունքում. Պարզաբանում է փորձագետը

29/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը համաձայնել է իր տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությանը (եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարում): Բացի այդ, Բաքուն համաձայնել է ոչ միայն Նախիջեւանում, այլ նաեւ Գյանջայում թուրքական բազայի ստեղծմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Փաստացի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կորցնում է իր ինքնիշխանության զգալի մասը, քանի որ իր տարածքներում կգտնվեն միանգամից երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի զորքերը: Ադրբեջանը հաղթել է պատերազմը, սակայն դրա արդյունքում կորցրել իր ինքնիշխանության զգալի մասը»,-հավելել է  փորձագետը:

Սաֆրաստյանը նկատել է, որ Արցախում պատերազմի սկզբից Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համագործակցությունը պատկերացնում է սիրիական մոդելով, սակայն դա տեղի չունեցավ, եւ Ռուսաստանը դրան չդիմեց:

«Հարավային Կովկասը Սիրիա չէ, դա ռուսական ազդեցության գոտին է, եւ այստեղ Մոսկվան մտադիր չէ ոչնչով կիսվել Անկարայի հետ: Թուրքիան ձգտում է ռուս խաղաղապահների հետ իր ուժերը տեղակայել: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այցելության եւ մոնիթորինգ անցկացնելու հնարավորություն ստանալ: Ռուսաստանն, իհարկե, այդ քայլին չի գնա: Մոնիթորինգ կիրականացվի միայն տեխնիկական միջոցներով, իսկ այդ կենտրոնի ներկայացուցիչները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենա հատելու Արցախի սահմանը: Այդ հարցերում թուրքերը ստիպված են եղել զիջել: Ինչ-որ բան նրանք ստացել են, սակայն նրանց հաջողությունը չունի ո՛չ տակտիկական, ո՛չ առավել եւս ռազմավարական նշանակություն: Կովկասում ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար Անկարայի պայքարը կշարունակվի ոչ միայն Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի գործոնի, այլ նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջանական քաղաքական-տնտեսական առանցքի կիրառմամբ: Ռուսաստանը ի հակադրումն դրա կձգտի պահել իր ազդեցությունն Ադրբեջանում, քանի որ եթե Անկարան փորձի ամրապնդվել այդ երկրում, ապա փաստացի կամրապնդվի Հարավային Կովկասում, ինչը հակասում է Մոսկվայի շահերին: Ադրբեջանը եւս հաշվի կառնի Մոսկվայի շահերը»,-ընդգծել է  թուրքագետը:     

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ Նիկոլը հեռանա… .Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական