ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում երկու հոդվածներով. ասվում է դատական փաստաթղթում։
Հայտարարության համաձայն՝ Ռութին սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք՝ հրազենային զենք օգտագործելու մեղադրանքով։ Ջնջված սերիական համարով զենք պահելու երկրորդ մեղադրանքը կարող է հանգեցնել հինգ տարվա ազատազրկման և 250,000 դոլար տուգանքի։
Փաստաթղթի համաձայն՝ կասկածյալի բջջային հեռախոսի տվյալները ցույց են տալիս, որ նա սեպտեմբերի 15-ին անցկացրել է «մոտ 12 ժամ» այն տարածքում, որտեղ նրան նկատել են Գաղտնի ծառայության աշխատակիցները: