«Այո: Մենք քննարկում ենք այլ տարբերակներ ևս», ասել է նախագահ Թրամփը Բեդմինսթեր քաղաքում կայացած մամլո ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ կառավարությունը նախատեսում է արդյոք արգելել չինական այլ խոշոր խոշոր ընկերությունների, մասնավորապես՝ «Ալիբաբա»-ի գործունեությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չինական TikTok ծրագիրը կդադարի գործել ԱՄՆ-ում սեպտեմբերի 15-ից, եթե այն չգնվի Microsoft-ի կամ ամերիկյան այլ ընկերության կողմից, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։