ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգներում անցկացված քվեարկությունը կարելի է համեմատել երրորդ աշխարհի երկրներում առաջնորդների ընտրության հետ:
Նրա խոսքով՝ Աֆղանստանում ծառայած մի երիտասարդ զինծառայող իրեն ասել է, որ Աֆղանստանում անցկացվող ընտրություններն «ավելի անվտանգ են և շատ ավելի լավ», քան 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրությունները:
«Մեր միլիոնավոր և միլիոնավոր փոստով ուղարկված քվեաթերթիկները երրորդ աշխարհի ընտրություններն էին: Ֆեյք նախագահ» – գրել է Թրամփն իր թվիթերյան էջում: