Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը հպարտանում է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում թուրքական տեխնոլոգիաների կիրառմամբ։
«10-15 տարի առաջ որոշ երկրներ մեզ անօդաչու սարքեր չէին վաճառում եւ այդպիսով ահաբեկչության դեմ պայքարին չէին աջակցում։ Սակայն ազգային տեխնոլոգիաների շնորհիվ մենք փոխեցինք այդ գործընթացը։ Այսօր այդ երկրները հերթ են կանգնում Թուրքիայից նույն տեխնոլոգիաները ձեռք բերելու համար»,- հայտարարել է նախարարը` հավելելով, թե հպարտ է, որ «Թուրքիայի ազգային տեխնոլոգիաներն օգտագործվել են Ղարաբաղի ազատագրման գործում»։