«Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երբ մեր երկիրը անկախացավ մինչև նոյեմբերի 9-ը տնտեսությունը զարգանում էր 2 հարևան երկրների կողմից շրջափակման պայմաններում, և էդ շրջափակումն էլ հենց էդ երկրները փորձում էին առաջ մղել իրենց ազգայի շահերն ու տեսլականը։ Այս պահին, երբ Ադրբեջանը ռազմական հաջողություններ ունի, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է մեզ ապաշրջափակում օր առաջ։ Որո՞նք են ձեր կառավարության կոնկրետ քայլերն ու կարմիր գծերը, որոնք նախատեսնված են անկառավարելի ռիսկերը կանխելուն ուղղված» ,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։