Ընտրություններն անցել են մեր ժողովրդավարությանը համապատասխան. «Թվիթերում» գրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ քվեարկությունն ավարտվել է Թուրքիայի ժամանակով ժամը 18:00-ին։
Երկրի տարածքում գործել է ավելի քան 191 հազար ընտրատեղամաս։ Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է 64 միլիոն 113 հազար 941 ընտրող։ Օրեր առաջ քվեարկել է արտերկրում բնակվող 3 մլն 416 հազար 98 Թուրքիայի քաղաքացի։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք քաղաքական գործիչներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և կոալիցիայի թեկնածու Աթա Իթիֆաքին (Աթաթուրքի կոալիցիա): Չորրորդ թեկնածուն՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։
Նախագահական ընտրություններին զուգահեռ՝ 87 ընտրատարածքներում տեղի են ունեցել 600 տեղանոց Ազգային մեծ ժողովի ընտրություններ։ Խորհրդարանական մանդատների համար պայքարին մասնակցում է 36 կուսակցություն։