Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» (“E-Devlet”) նախագծի շրջանակներում Թուրքիայի քաղաքացիներն այլևս կարող են ոչ միայն գտնել իրենց նախնիներին, այլ նաև՝ ունենալ իրենց ամբողջական տոհմածառը։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի թուրքալեզու կայքէջը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները հիշյալ նախագծում ավելացված այդ նոր հնարավորության շնորհիվ կարող են տեղեկանալ իրենց նախնիների մասին՝ հասնելով մինչև 1800-ական թվականների սկիզբ։
Թուրքիայի քաղաքացիներն իրենց ամբողջական տոհմածառը ստանալու համար պետք է այցելեն https://www.turkiye.gov.tr կայքէջ, այնուհետև Թուրքիայի անձնագրի համարը գրանցելով՝ անմիջապես մուտք գործեն «Բնակչության և քաղաքացիների գործերով ընդհանուր տնօրինության» բաժին, որտեղից էլ տրվում են անհրաժեշտ տեղեկությունները։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ գործարկված այս նախագծի միջոցով Թուրքիայի շատ քաղաքացիներ ապշանքով պարզեցին, որ իրենց նախնիները թուրք չեն։
http://www.agos.com.tr/tr/yazi/26143/e-devlet-te-soyagaci-uygulamasi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net