Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում գողացած ավտոբուսով այցելուներ են տեղափոխել Աթաթուրքի դամբարան

28/11/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերին 28-ին  թուրքական «yigilcaninsesi.net» կայքէջն է  գրել  դրա մասին։

«Պարզվեց, որ այցելուներին դամբարան փոխադրող ավտոբուսը գողացված է»  վերագրով հոդվածը գրի է առել Իրֆան Դենիզը: Նախքան հոդվածին անդրադառնալը, նշենք որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1882 թ. ծնվել է Սալոնիկում և մահացել 1938 թ. նոյեմբերի 10-ին լյարդի ցիռոզից Ստամբուլի Դոլմա Բահչե պալատում: Նրա աճյունը զմռսել և պահել են ազգագրական թանգարանում, մինչև Անկարայում համապատասխան դամբարանի կառուցումը: Մինչ կառուցմանն անդրադառնալը, նշենք, որ Աթաթուրք (թուրքերի հայր) ազգանունը նրան 1934 թ. նոյեմբերի 24-ին շնորհել է Թուրքիայի ազգային մեծ ժողովը, երկրում ազգանվան մասին օրենքի ընդունումից 5 ամիս հետո:

Գալով դամբարանին՝ դրա շինարարությունը սկսել է 1944-ին և տևել է 9 տարի, որից հետո Աթաթուրքի աճյունը տեղափոխել են Անկարա:

Որքան էլ նախագահ Էրդողանի իսլամետ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ավելի քան 18 տարվա միանձնյա իշխանության տարիներին Աթաթուրքի անձի պաշտամունքը թուլացած լինի երկրում, այնուամենայնիվ, շարունակվում են տուրերի կազմակերպումը դեպի դամբարան և այն  ամենապահանջված տուրերից է համարվում :

Պահանջարկը հատկապես աճում է պետական այնպիսի տոներին, ինչպիսիք են ապրիլի 23-ի «Ազգային ինքնիշխանության և երեխաների», մայիսի 19-ի «Սպորտի, երիտասարդության և Աթաթուրքի հիշատակման» և հոկտեմբերի 29-ի «Անկախության» տոներն ու նոյեմբերի 10-ին նրա մահվան օրը:

 Նոյեմբերին 28-ին, սակայն, ինչպես «yigilcaninsesi.net» կայքէջն է պարզել,  այցելուներին դամբարան են փոխադրել գողացված ավտոբուսով, որը կայքի հեղինակ Իրֆան Դենիզը ներկայացնում է իբրև սրբապղծություն: Ահա թե ինչ է գրել նա.

«Միջադեպը գիշերվա կեսին բացահայտվել է Ինեգյոլ քաղաքի վարչական տարածքում: Բուրսա նահանգի Նիլուֆեր գավառում դեպի Աթաթուրքի դամբարան կազմակերպված տուրի 40 մասնակից նոյեմբերի 28-ին ուղևորվել է Անկարա: Երբ նրանք հասել են Ինեգյոլ, շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանկարծ կանգնեցրել են ավտոբուսը և պարզել է, որ դա մեկ շաբաթ առաջ գողացված է Վանում: Ողևորներին իջեցրել են ավտեբուսից, իսկ վարորդին ձերբակալել: Ողևորները բուռն հակազդեցությամբ արձագանքել են սկանդալային այս խայտառակությանը։  Տուրի կազմակերպիչ ընկերությունը հատկացրել է մեկ այլ մեքենա, որը նրանց տուն է հասցրել»:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025
Նորություններ

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025
Նորություններ

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025
Նորություններ

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել. փաստաբան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025

Տոմսակ Իրարանցման պատճառը Հնդկաստանի՝ Հունաստանին առաջարկած հրթիռներն են, որոնք մայիս ամսին նա գործածել է Պակիստանի դեմ՝ տասնօրյա կռիվների ժամանակ։ Աթենքը...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել. փաստաբան

12/07/2025

Այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում. մարդկության բջիջ չի մնացե՞լ. Քրիստինե Վարդանյան

12/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական