Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է

08/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.):

«1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, ո՛չ բանակցային սեղանի վրա ոչ մի միլիմետրի հետադարձ չի եղել, դրա համար արվել է ամեն անհրաժեշտը և արվում է: Հատկապես մեր ռազմածովային ու օդային ուժերն այս հարցով հստակ հրահանգավորվել են: Պետք է ասել, որ նման իրավիճակը սկսվել է դեռ 1956-ին Սաքըզից»,- նշել է Աքարը։

Քարդաք/Kardak (թուրքական անվանումը) կամ Իմիա (հունական անվանումը) – Էգեյան ծովի հունական կղզեխմբի կղզիներից մեկն է, որի  տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճերը տասնյակ տարիներ ճգնաժամ են առաջացնում պաշտոնական Աթենքի և Անկարայի միջև։

Սաքըզ/Sakız (թուրքական անվանումը) կամ Քիոս (հունական անվանումը) – Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։

Թուրքիայի պաշտպանության նախարարը բացառել է որևէ զիջում իրենց կողմից՝ պնդելով, որ ոչ մի հետքայլ չեն անի։

«Մենք տրամադրված ենք վճռական։ Ղազիի սկզբունքով՝ եթե մեռնեմ, նահատակ կդառնամ»։

Աքարի բնորոշմամբ՝ հույն հայտնի քաղաքական գործիչներից շատերը հաճախ են ստում և հակաթուրքական բաներ խոսում զուտ այն բանի համար, որ կարողանան տեղ գրավել Հունաստանի ներքաղաքական դաշտում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի ակցիա Բաքվում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Հաջորդ գրառումը

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը հորդորել է Ադրբեջանին դուրս բերել զորքերը, սակայն պաշտպանել է Ադրբեջանի հետ գազային գործարքը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը հորդորել է Ադրբեջանին դուրս բերել զորքերը, սակայն պաշտպանել է Ադրբեջանի հետ գազային գործարքը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական