Չորեքշաբթի, Դեկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր S-300-ները

17/09/2020
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգերը՝ դրանք PMU-1-ից բարձրացնելով PMU-2 մակարդակի: Այդ նպատակով Աթենքը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ: Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական DefenceNet-ին:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը Ռուսաստանի հետ այս ռազմական համագործակցության համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չի ենթարկվի, քանի որ ի տարբերություն Թուրքիայի՝ այս դեպքում խոսքը վերաբերվում է ոչ թե նոր զենքի գնմանը, այլ եղածի արդիականացմանը:

Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է ռուսական համակարգերի թիրախի խոցման հեռավորությունը 150-ից հասցնել 200կմ-ի և դրանք կրկին տեղակայել Կրետե կղզում:  

Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով ավելի սրված հույն-թուրքական լարվածության ֆոնին այս լուրը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:

Ավելացնենք, որ Հունաստանն ու Թուրքիան վերջին 1 ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում:

Հիշեցնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ- անդամ եզակի երկրներից է, որ ձեռք է բերել ռուսական С-300 ՀՕՊ համակարգեր: 1990-ականների վերջին ձեռք բերված համակարգերը տեղակայվել էին Կիպրոսում, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքը այդ համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։ Ըստ տեղեկությունների՝ Հունաստանն ունի 2 միավոր С-300 համակարգ և 96 միավոր48N6E1 հրթիռներ:

Նյութի աղբյուրը` Ermenihaber.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում Սիրիայում

Հաջորդ գրառումը

Մուշում 4.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

Մշակութային

Տիգրան Ավինյանը Պատանի հանդիսատեսի թատրոնից ռեժիսորի հաստիքը հանել է. Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվել է

09/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Խնդրանք ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ՀՀ կառավարության ղեկավարի հետ քննարկումներում տարածաշրջանում մարդու իրավունքների և մարդասիրական հրատապ հարցերը չդառնան երկրորդական

09/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով՝ իր սատանայական «պաշտամունքները» կատարելու համար

09/12/2025
Նորություններ

17-ամյա աղջիկները կասկածվում են թմրամիջոց իրացնելու մեջ. նրանք ձերբակալվել են

09/12/2025
Հաջորդ գրառումը

Մուշում 4.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական