Թուրքական «Savunma Sanayist» կայքը «Հայաստանի՝ զենքի նոր մատակարարը Հնդկաստանն է» վերնագրով հրապարակման մեջ հայտնել է, որ Հայաստանը և Հնդկաստանը զենքի գնման և մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել:
Նշվել է, որ պայմանագրով նախատեսվում է Հայաստանին վաճառել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ այլ տեսակի զինամթերք և «Swathi» ռադարներ: