🔸️ Անցած գիշեր Թունիսի նախագահը հայտարարեց, որ սահմանադրության հիման վրա հեռացնելու է վարչապետին, 30 օրով կասեցնում է խորհրդարանը և շարունակելու է ղեկավարել իր ընտրած նոր վարչապետի հետ:
🔸️ Ընդդիմության խմբերը նախագահ Ղեյս Սաիդի արարքը անվանեցին «հեղաշրջում» որակեցին և «սահմանադրության խախտում» ու կոչ արեցին ժողովրդին դուրս գալ փողոց՝ բողոքելու համար: Սաիդի մի շարք աջակիցներ նույնպես դուրս եկան փողոցներ և նրա օգտին լոզունգներ հնչեցրեցին:
🔸️ Սաիդի որոշումը կայացվել է կառավարության և իսլամիստական «Ալ-Նահզա» կուսակցության՝ ամենամեծ խորհրդարանական կուսակցության դեմ բողոքի ցույցերից մեկ օր անց: Բողոքի ցույցերի պատճառը Կորոնայի աճն էր, քաղաքական պառակտման պատճառով զայրույթը և տնտեսական խնդիրները:
🔸️ Թունիսի խորհրդարանի խոսնակ Ռաշիդ ալ-Ղաննուշին, որը նույնպես նախագահում է «Ալ Նահզա» կուսակցությունը, անհիմն համարեց Սաիդի գործողությունները և ասաց, որ խորհրդարանն ընտրվել է ժողովրդի կողմից, ուստի նա կշարունակի աշխատել և վստահելի լինել:
🔸️ Ալ-Ղաննուշին և մի շարք օրենսդիրներ ժամանեցին խորհրդարանի շենք, բայց բանակը կանխեց նրանց մուտքը՝ ասելով, որ հրամայված է կանխել նրանց մուտքը: Ալ-Ղաննուշին և «Ալ Նահզա»-ի ներկայացուցիչները բանակի գործողությունից հետո նստացույց են կազմակերպել խորհրդարանի առջև:
🔸️ Հեռուստատեսությամբ հեռարձակվող պատկերները ցույց են տալիս, որ «Ալ Նահզա»-ի տասնյակ աջակիցներ բախվում են Սաիդի կողմնակիցների հետ Թունիսի խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանությունը փորձում է տարանջատել երկու կողմերը և դադարեցնել բախումները:
🔸️ Սաիդը հերքեց հեղաշրջման մեղադրանքը և ասաց, որ այս որոշումը կայացրել է՝ հիմնվելով Սահմանադրության 80-րդ հոդվածի վրա, և որ դա ժողովրդական արձագանք է տնտեսական և քաղաքական անկմանը: Թունիսցի իրավաբան Սանաա Բեն Աշուրը, սակայն, Սայիդի արարքը համարեց հակասահմանադրական:
🔸️ Գահընկեց արված Թունիսի վարչապետ Հեշամ ալ-Մաշիշին չի մեկնաբանել կատարվածը: Ալ-Մաշիշիի բացակայությունը շատ հարցեր է առաջացնում նրա վիճակի վերաբերյալ և ամրապնդում է նրա ձերբակալման մասին ենթադրությունները:
©️ #ՓԱԿԱԳԻԾ
✍🏻 Հարութ Արթին Առաքելյան