Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամու ուղիղ թիրախի տակ են հայտնվել Ներքին հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը

01/07/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է Շարժման՝ Սյունիք կատարած այցին:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սյունիք կատարած մեր եռօրյա այցի ընթացքում արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնց հակիրճ անդրադարձ կկատարեմ։

Դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակվում են կամ պարզապես բացակայում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։

Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատությունների բացակայությունը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կյանքում։

Պետք է արձանագրել նաև, որ Սյունիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերությունները հարկատուների հաշվին տարվա մեջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակության ճանապարհներ բազմաթիվ տեղերում մնում են դժվարանցանելի տարվա բոլոր եղանակներին:

Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգության խնդիրը։
Այն հատվածներում, որտեղ, այսպես կոչված՝ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, թշնամին ստացել է առավելություն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։

Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատվածներում այս գործընթացը իրականացնելու դեպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նույն վիճակում են հայտնվելու ՀՀ մյուս մարզերն ու բնակավայրերը։

Այս ամենի արդյունքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են հայտնվել Ներքին հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։

Գյուղերի պատշգամբներից դիտարկվում են թշնամու դրոշակները։ Բազում հայկական գերեզմաններ հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղերում առաջնային է նաև անասնապահության խնդիրը. արոտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, և անասնապահությունը դարձել է անհնար։

Չնայած բազմաթիվ խնդիրներին, կուզեմ խոսել նաև դրականի՝ սյունեցու աննկուն ոգու մասին։
Ես տեսա խիզախ, անկոտրուն և մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիվ մենք հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու հաղթելու ենք այս պայքարում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, նախատեսված է հանդիպում

Հաջորդ գրառումը

Ալիևը ՀՀ Սահմանադրության փոփոխություն է պահանջում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը ՀՀ Սահմանադրության փոփոխություն է պահանջում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական